Հասարակություն 

Դայակը խոսել է Իլոն Մասկի երեխաների ու նրանց տարօրինակ խնդրանքի մասին

analitik.am

 

Ամերիկուհին TikTok-ի եթերում խոսել է միլիարդատեր Իլոն Մասկի երեխաների մասին, որոնց նա հնարավորություն է ունեցել խնամել, երբ աշխատել է որպես դայակ: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Unilad-ին:

Այ Յամատոյի խոսքերով, մի անգամ իր ընտանիքի հետ աշխատած ընտանիքին են այցելել ընկերները, երեք երկվորյակ տղաները՝ Կայը, Սակսոնը և Դեմիանը: Միայն ավելի ուշ նա իմացել է, որ նրանք Իլոն Մասկի որդիներն են:

Նա նշել է, որ հիմնականում երեխաները Mario Kart են խաղացել և զվարճացել լողավազանում: Յամատոյը պնդել է, որ երկվորյակները, պարզվում է, չափազանց քաղաքավարի ու դաստիարակված տղաներ են:

Նա մի փոքր զարմացել է, երբ նրանք սնունդ են խնդրել Whole Foods-ից՝ թանկարժեք սուպերմարկետների ցանցից, որն առողջ սնունդ է վաճառում:

Դայակը խնդրանքը տարօրինակ է համարել, քանի որ երեխաներն այդ տարիքում հազվադեպ են մտածում առողջ սնունդի և առհասարակ առողջության մասին:

 

Նույն շարքից