Կորոնավիրուս Հասարակություն 

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը համեմատել է պատերազմի հետ

analitik.am

 

COVID-19 համաճարակը հաղթահարելու համար ամբողջ աշխարհի ղեկավարները պետք է միավորեն իրենց ուժերը և արագացնեն կորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրությունը: Այս մասին The Guardian-ի հետ զրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը:

Նա նաև համեմատել է կորոնավիրուսային համաճարակը պատերազմի հետ. Նրա կարծիքով՝ հարկավոր է մոբիլիզացնել ուժերը պայքարելու համար: Ըստ ԱՀԿ ղեկավարի, համաճարակաբանական միջոցառումները հանգեցրել են այն բանին, որ շատ համայնքներ փակվել են, ինչպես նաև մեծ վնաս են հասցրել փոքր և խոշոր բիզնեսին: Այնուամենայնիվ, նա հորդորել է մարդկանց հիշել վիրուսի տարածման դեմ պայքարի կարևորությունը:

«Մենք պատմության մեջ բացառիկ պահ ենք ապրում և պետք է դիմագրավենք այս մարտահրավերը: Մենք պետք է պատրաստ լինենք կիսվելու դեղամիջոցներով (կորոնավիրուսից այլ երկրների հետ), փոխանցելու տեխնոլոգիան (արտադրությունը) և հրաժարվենք մտավոր սեփականության իրավունքներից»,-ասել է նա:

 

Նույն շարքից