Հասարակություն 

Եթե ինձ ձերբակալելու եք, ցանկալի է՝ հենց հիմա էլ ձերբակալեք - մարտի 8-ին ընդառաջ. Ռուբեն Մելիքյան

 

Տելեգրամյան ալիքներից մեկը լուր է հրապարակել այն մասին, թե իբր ես նույնպես ընգրկված եմ VPN օգտագործած քաղաքացիների ԱԱԾ ցուցակում։

Այս կապակցությամբ ունեմ մի քանի ասելիք.

1.Այո, ես հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին ներբեռնել եմ ProtonVPN ծրագիրը՝ անվճար տարբերակը։ Առանձնապես գլուխ չեմ հանել այդ ծրագրից, բայց մի քանի անգամ մուտք եմ գործել՝ ինձ հետաքրքրող նյութեր կարդալու համար, որոնք փակ էին հայկական հասցեների համար։

2.Չգիտեմ՝ որ երկրի IP հասցեներն է ծրագիրն օգտագործել։

3.ProtonVPN ծրագիրը մինչև հիմա էլ ներբեռնված է հեռախոսիս մեջ։

4.Ես տեղյակ չեմ - արդյոք իսկապես ընդգրկված եմ ԱԱԾ-ի «Գագիկ Սողոմոնյանների ցուցակում», թե՝ ոչ։

5.Ես «Գագիկ Սողոմոնյանը» չեմ ու կապ չունեմ այդ ֆեյքի ու առհասարակ որևէ այլ ֆեյքի հետ։ Это не мой метод.

6.Եթե ինձ ձերբակալելու եք, ցանկալի է՝ հենց հիմա էլ ձերբակալեք - մարտի 8-ին ընդառաջ։

Ռուբեն Մելիքյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից