Հասարակություն 

ԱԱԾ տնօրենի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. Գաբրիելյանով

analitik.am

 

Ռուսաստանաբնակ մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանը հայտնում է, որ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը շաբաթվա վերջին իր մոտ է կանչել Մամուլի ծառայության և տեղեկատվության վարչության և Տեխնիկական ապահովման բաժնի պետերին ու հանձնարարել ամեն գնով գտնել Գագիկ Սողոմոնյան ֆեյքը կառավարողին:

Աբազյանն ասել է, որ այդ ֆեյքը գտնելն իրենց համար պատվի հարց է: Վերոնշյալ պաշտոնյաները Աբազյանի մոտից դուրս գալուց հետո սկսել են ծիծաղել՝ ասելով, որ դա ոչ թե իրենց այլ անձամբ Աբազյանի պատվի հարցն է, ինքն էլ թող մտածի. աշխատակիցներին հրահանգել են առանց ավելորդ էնտուզիազմի զբաղվել այդ գործով:

Գաբրիելյանովի փոխանցմամբ՝ փետրվարի 15-ից 19-ին VPN օգտագործած քաղաքացիների՝ ԱԱԾ-ականների կազմած ցանկում է նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Նույն շարքից