Հասարակություն 

Ձեր նվիրումի ու հոգատարության շնորհիվ է աշխարհը փոխվում․ Արման Թաթոյանի ուղերձը

 

Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:

Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից