Միջազգային Քաղաքականություն 

Էստոնացի պատանիները պատրաստվում են Ռուսաստանի հետ «պատերազմի»

 

Էստոնիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է երիտասարդների ավելացման մասին, ովքեր պատրաստ են մասնակցել Ռուսաստանի հետ հիպոթետիկ պատերազմին, հայտնում է RT-ն:

Համաձայն սոցհարցումների՝ «պատերազմի պատրաստ» էստոնացի դեռահասների թիվը նախորդ տարվա 54 տոկոսի համեմատ աճել է մինչև 63 տոկոս:

Ինչպես հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հայտարարել են հարցված փորձագետները, Էստոնիայում ռուսաֆոբիան ակտիվորեն աճում է, և իշխանություններն ակտիվացնում են այն՝ վախեցնելով քաղաքացիներին դրսից սպառնալիքներով:

Մասնավորապես, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին շեշտել է, որ այսպիսով Էստոնիայի կառավարությունը փորձում է շեղել քաղաքացիներին ներքին խնդիրներից:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից