Հասարակություն 

Մհերս իմ աշխարհն էր, իմ թանկը, Ինչո՞ւ Աստված մեր սերը շատ համարեց. Լիլիթ Հովսեփյան

analitik.am

 

Մհեր Ռադիկի Հայրապետյան

Ծնվել է 1985 թվականի ապրիլի 1֊ին Գորիս քաղաքում։

2003֊2005 թվականին պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Սովետաշենի N զորամասում։ Ծառայությունը ավարտելուց հետո մեկնել է ՌԴ։ Այնուհետև վերադառնալով հայրենիք, որոշ ժամանակ անց ամուսնանում է Լիլիթ Հովսեփյանի հետ։

2014 թվականին զինվորական ծառայության է անցնում Գորիսի N զորամասում, որպես պահեստապետ, այնուհետև հետախույզ վարորդ։ Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։ 2020 թ.֊ի սեպտեմբերի 27֊ից մասնակցել է նաև այս պատերազմին։ Իր կյանքի հաշվին փրկել է բազմաթիվ կյանքեր, տեղափոխել զոհվածների աճյուններ։ Ցավոք Սեպտեմբերի 30֊ին անօդաչուի արկի բեկորներից իր մահկանացուն կնքեց հերոս Մհերը։

Կյանքով լեցուն, ժպտերես, ընտանիքը պաշտպանող այդ թվում նաև իր ազգին պաշտպանող Մհերն էլ հերոսացավ։ Ուներ 1 տղա՝ Մարկը 6 տարեկան և 1 դուստր՝ Սոֆին 1 ամսից կլինի 2 տարեկան։ Մարկը շատ է կարոտում իր հայրիկին, անընդհատ ասում է մայրիկ հոգնել եմ նկարներից, եր՞բ եմ հայրիկիս գրկելու։ Իսկ Սոֆին չի հիշում, միայն հայրիկ է կանչում: Կինը՝ Լիլիթը ասաց. «Շատ եմ ափսոսում, որ կորցրեցի իմ միակին։

Մհերս իմ աշխարհն էր, իմ թանկը։ Ինչո՞ւ Աստված մեր սերը շատ համարեց։ Իմ որոնումները ոչ մի արդյունք չտվեցին, միայն դեպքից 5 ամիս անց մարմինդ գտանք, լույսերի մեջ մնաս իմ հավերժի ճամփորդ։ Սիրում եմ քեզ»։

Հավերժ փառք քեզ, հերոս...

Նույն շարքից