Հասարակություն 

Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում, ծպտուն մի հանիր, երբեք մի հանիր, դու սպանեցիր նրանց որդիներին. Գեղամ Նազարյան

 

Ակնածանքի խոսքե՞ր ես հղում հերոս տղերքի մայրերին, քույրերին, կանանց։ Լավ, իսկապե՞ս դու քո հոգին չարքին ես վաճառել։ Դու սպանեցիր նրանց որդիներին, եղբայրներին, ամուսիներին հիմա ասում ես ակնածանքի խոսքեր եմ հղում։ Մեկ ասում ես կեցցեն մեր զոհերը, մեկ ակնածանքի խոսքեր ես հղում։ Ծպտուն մի հանիր։ Երբեք մի հանիր։

Դու քո դիտավորյալ քայլերով, թե տգիտությամբ մեր տներ պատերազմ բերեցիր։ Դու սպանեցիր մեր որդիներին։ Դու հանձնեցիր Շուշին ու Հադրութը, Ավետարանոցն ու Քարվաճառը։ Դու հեռու մնա մեր ընտանիքներից։ Հեռու։ Մոտ մի արի։ Մեր մասին, մեր կանանց, մայրերի, դուստրերի անունը մի տուր։ Զոհված տղերքի ծնողները քեզնից մի ակնկալիք, ավելի ճիշը պահանջ ունեն՝ հրաժարական տուր ու լռիր։ Հավիտյան լռիր։

Ցինիզմը քեզ չի փրկի։ Զզվելի ես, նողկալի ես, որ քո արածից հետո դեռ համարձակվում ես դիմել զոհված տղերքի մայրերին, կանանց, քույրերին։ Դու չես հասկանո՞ւմ, որ սպանելուց բացի նրանցից ժպտալու, էս կյանքով ուրախանալու Աստվածատուր պարգեւն ես գողացել։ Ծպտուն չհանես։ Այլեւս ծպտուն չհանես։

Գեղամ Նազարյան

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից