Միջազգային Քաղաքականություն 

Պենտագոնը հայտարարել է Իրաքում ամերիկյան ավիաբազայի վրա հրթիռային հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին

analitik.am

 

ԱՄՆ-ը պատրաստ է պատեհ պահի պատասխան հարված հասցնել Իրաքում «Այն ալ-Ասադ» ավիաբազայի հրթիռակոծությունից հետո, որտեղ տեղակայված է ամերիկյան կոնտինգենտը: Այս մասին ABC-ին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

Խոսքը հարձակման մասին է, որը տեղի է ունեցել մարտի 3-ին, երբ մոտ տասը հրթիռ է արձակվել ռազմական օբյեկտի ուղղությամբ: Զինվորներից որևէ մեկը չի տուժել, սակայն ամերիկացի քաղաքացիական կապալառու է մահացել սրտի կաթվածից, երբ փորձել է թաքնվել արկերից:

Օսթինը նշել է, որ Միացյալ Նահանգներում դեռ գնահատում են, թե ով կարող է կանգնած լինել ավիաբազայի հարձակման ետևում, որը տեղի է ունեցել Սիրիայում ԱՄՆ ավիահարվածից մի քանի օր անց:

Եթե ​​ԱՄՆ-ն որոշի պատասխան հարված հասցնել, ապա «մենք ենք ընտրելու ժամանակն ու տեղը»,-շեշտել է Պենտագոնի ղեկավարը:

 

Նույն շարքից