Հասարակություն 

Կին զինծառայողները պատմել են իրենց ծառայության մասին համաճարակի ժամանակ

 

Իսրայելի բանակի աղջիկները խոսել են այն մասին, թե ինչպիսին է եղել իրենց ծառայությունը համաճարակի ընթացքում և ինչպես են նրանք մասնակցել կորոնավիրուսի դեմ պայքարին: Նրանց պատմությունները ներկայացրել է ՌԻԱ Նովոստին:

Լեյտենանտ Դանա Ցորենկոն ասել է, որ համաճարակի ընթացքում իրեն հաջողվել է աշխատել Խայֆայի հիվանդանոցի հատուկ կորոնավիրուսային բաժանմունքում, որտեղ աշխատում էին միայն զինվորականներ:

Նա բացատրել է, որ բաժանմունքն աշխատել է ընդամենը մի քանի ամիս և փակվել է, երբ ծանր հիվանդների թիվը սկսել է նվազել․ «Իսրայելը հայտնի է նրանով, որ եթե այլ երկրներում երկրաշարժ կամ այլ աղետներ են լինում, նա միշտ բանակից բժիշկների խումբ է ուղարկում օգնության: Բայց սա առաջին դեպքն էր, երբ իսրայելցի ռազմական բժիշկները գնում էին օգնելու իրենց քաղաքացիներին»,-ասել է Ցորենկոն:

Սակայն մայոր Մարինա Մելցերը, իր գործընկերների հետ միասին, օգնել է հյուրանոցներ պատրաստել հիվանդների համար, որոնց չեն կարողացել տեղավորել հիվանդանոցներում:

Ըստ նրա, համաշխարհային մակարդակում նման փորձ գոյություն չուներ, ուստի ամեն ինչ պետք է արվեր զրոյից: Բացի այդ, Մելցերն օգնել է համաճարակաբանական հետազոտություններին և կորոնավիրուսի համար թեստեր հանձնելուն․ «Ես հպարտ եմ, որ այս պայքարում կարողացա իմ փոքր ներդրումն ունենալ»,-կիսվել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից