Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը պատասխանել է հետաքրքրող հարցերին

analitik.am

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուների հետ:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը և շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի զարգացման ծրագրերին, նշել, որ դրանց ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու:

Ավելացվելու են ինչպես բնակարանային շինարարության ծավալները, այնպես էլ քաղաքի բարեկարգման և նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում ԱՀ նախագահը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

Նույն շարքից