Միջազգային Քաղաքականություն 

Զախարովան խոսել է միջազգային հարաբերություններում կանանց դերի մասին

analitik.am

 

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է միջազգային հարաբերություններում կանանց դերի մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ Զախարովայի, ավարտվել է այն ժամանակը, երբ Ռուսաստանում դիվանագիտությունը հիմնականում տղամարդու մասնագիտություն էր: Նա ասել է, որ Արտաքին գործերի նախարարությունում կան շատ պաշտոններ, որոնք կանայք են զբաղեցնում, և նրանք այլևս «ստիպված չեն լինում պայքարել գերատեսչությունում տեղի համար»:

Նա շեշտել է, որ այժմ դիվանագիտության մեջ արհեստավարժությունն ավելի կարևոր է, քան սեռը: Նա ինքը դատում է իր գործընկերներին՝ հենց նրանց ունակություններով:

 

 

Նույն շարքից