Հասարակություն 

Իսպանիայում ծայրահեղ աջ հայացքներով կանայք հարձակվել են ֆեմինիստների վրա /Տեսանյութ/

analitik.am

 

Ծայրահեղ աջ հայացքներ ունեցող մի քանի կանայք հարձակվել են կանանց միջազգային օրվա կապակցությամբ Մադրիդում անցկացված ֆեմինիստական ակցիայի մասնակիցների վրա, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Antena 3 հեռուստաալիքը:

Ակցիային մասնակցել են ավելի քան 100 մարդ: Այն տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով, մասնակիցները նստել են հրապարակում և սկսել են վանկարկել տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների մասին կոչերը:

Սակայն  հրապարակում մի քանի մարդ սկսել է վիրավորել նրանց: Երկու կին երգել են իսպանական ֆալանգի օրհներգը՝ «Դեմքով դեպի արևը», սկսվել է քաշքշոց, կանայք մի քանի հարված են հասցրել ֆեմինիստներին:

Նույն շարքից