Հասարակություն 

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի․ ՄԻՊ

analitik.am

 

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, և գրել․

Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը և անվտանգությունը փոխադարձ կապի մեջ են:

Որքան պաշտպանված են մարդու իրավունքներն ու կայացած է ժողովրդավարությունը, այնքան ամուր է անվտանգությունը և հակառակը՝ մարդու իրավունքների խախտումներն ու ժողովրդավարության խաթարումը վտանգում է անվտանգությունը: Այս հիմնարար սկզբունքը վերաբերում է նաև սահմանների հետ կապված գործընթացին:

ՀՀ Սյունիքի մարզում մարդկանց իրավունքների խախտումները, ինչպես նաև իրավունքների շարունակվող սպառնալիքները՝ կապված սահմանների գործընթացի հետ, պետք է վերացվեն ու պետք է ստեղծվի անվտանգության գոտի:

Սա Մարդու իրավունքների պաշտպանի ասուլիսի հատվածն է, որ վերաբերում է նրան, թե սահմանների գործընթացում մարդու իրավունքների տեսանկյունից ինչ հիմնական սկզբունքներ կան միջազգային իրավաբանությունում, ինչպես նաև ներկայացվում են Սյունիքի մարզում մեր արձանագրած մարդու իրավունքների խնդիրները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ հաղորդումն այս հարցով ամփոփվում է` միջազգային կոնկետ կառույցների ներկայացնելու նպատակով։

 

Նույն շարքից