Քաղաքականություն 

Եվրապատգամավորները ԵՄ ղեկավարներին հայ գերիների վերաբերյալ հարցում են ուղարկել

analitik.am

 

Եվրոպայի խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսի ներկայացուցիչ Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ բոլոր հիմնական խմբակցությունների 30 պատգամավոր hրատապ հարցում են հղել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները ցանկանում են իմանալ, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիների և կանանց վերադարձն ապահովելու համար:

«Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 2020 նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը»,- նշել են պատգամավորները:

Նույն շարքից