Հասարակություն 

Մասիվի շուկայի փողոցում, Սեբաստիա փողոցում, Տերյան փողոցում և այլուր ուղղակի խրամատներ են. Զոհրապ Եգանյան

analitik.am

 

Երևանի փողոցների փոսերն արդեն ամաչելու տեղիք են տալիս: Տարածաշրջանում ամենավատ ճանապարհներն ունեցող Հայաստանում հիմա էլ «լադոկներ» են մայրաքաղաքի նույնիսկ ամենակենտրոնական փողոցներում, նման փոսեր ու նման փողոցային վիճակ ես չեմ հիշում:

Չեմ հասկանում, ի՞նչ եք սխալ արել, որ ասֆալտը նման ձևի քանդվել է, կամ լավ, ո՞նց կարելի է գոնե արագ ու ժամանակավոր լուծումներ չտալ, նույնիսկ դուք ինքներդ ձեզ չե՞ք հայհոյում այդ փոսերի մեջ հայտնվելուց հետո, լավ, ամոթ չի՞, որ Մասիվի շուկայի փողոցում, Սեբաստիա փողոցում, Տերյան փողոցում և այլուր ուղղակի խրամատներ են:

Զոհրապ Եգանյան

Նույն շարքից