Հասարակություն 

Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին․ Բիչախչյան

analitik.am

 

ՈՍԿԵ ԿԱՆՈՆ

Ցանկացած ժամանակներում պետք է գործի քարը քարին դնելու և քո հետևից գոնե մի լավ բան թողնելու ոսկե կանոնը: Դա վերաբերում է բոլորին. կլինի պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: Այդ կանոնը փոխանցիկ դրոշի նման պետք է մեկից անցնի մյուսին: Նոր եկողը պետք է գտնի արած լավ բանը և դրա վրա նորն ավելացնի: Եթե լավը չտեսնելով փնտրում է վատը, որ պատժի, մորթի, իր իմիջը բարձրացնելու համար, արդեն իսկ այդ պահից տանուլ է տալիս ( դա վերաբերում է նաև այսուհետ եկողին):

Իսկ հասարակությունը «վարակիչ» վիրուսի նման պետք է միմյանց փոխանցի հայրենասիրություն, բռունցք, հավատ, հող: Նայեք ձեր շուրջբոլորը. վերածվել ենք հայհոյող հասարակության: Հարց տվեք, դրան ենք արժանի?: Մենակ չասեք էլի նախկիններն են մեղավոր: Հիմա ինչ, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո էլի հայհոյելու եք, արդարացնելով, որ նախկիներն են մեղավոր:

Ախր չեք հասկանում, ամեն հայհոյանքը ձեզ քաղակրթությունից հետ է մղում կլիոմետրերով:

Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին: Ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան:

Վերջին հաշվով, պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ձեր աթոռները, մի կտոր հացը ամուր գրկելու փոխարեն ամուր գրկեք գոնե ձեր ոտքի տակի հողը, որ աթոռ դնելու տեղ ունենաք և մի կտոր հացը հայրենի հողի վրա ուտեք:

Մնացական Բիչախչյան

Նույն շարքից