Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Վրաստանում ծեծկռտուք է տեղի ունեցել հոգևորականների ու քաղաքացիների միջև․ 10 մարդ ընկել է պատշգամբից

analitik.am

 

Վրացական Մարթվիլիում թեմի հոգևորականների ու տեղացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում 10 մարդ է ընկել պատշգամբից:

Միջադեպը տեղի է ունեցել մարտի 8-ին: Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ տեղի բնակիչները եկեղեցուց պահանջել են ծառայության վերադարձնել երկու հոգևորականների, որոնց մասով ավելի վաղ որոշակի սահմանափակումներ են հաստատվել:

Այն բանից հետո, երբ թեմի առաջնորդը հրաժարվել է կատարել քաղաքացիների պահանջը, ծեծկռտուք է սկսվել: Ակնթարթներ անց պատշգամբի ճաղավանդակը կոտրվել է, մարդիկ ընկել են:

Միջադեպի արդյունքում 6 մարդ է տուժել, այդ թվում՝ լրագրողներ: Հավելենք, որ քրեական գործ է հարուցվել:

Նույն շարքից