Հասարակություն 

Մեկնարկել է դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը

 

Մեկնարկել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային մշակութային ծրագրերի մրցութաշրջանը:

Դրամաշնորհների տրամադրմամբ նախարարությունը նպատակ ունի խթանել արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացումը, ապահովել տարբեր հարթակներում հայկական մշակույթի և ժամանակակից արվեստի ներկայացվածությունը, ձևավորել ազատ, մրցակցային և մասնակցային մշակութային դաշտ, զարգացնել ժամանակակից արվեստները և ստեղծարար արդյունաբերությունը:

1․Մրցույթն անցկացվում է 14 անվանակարգերում՝

2․Թատերական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

3․Երաժշտական ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

4․Պարարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

5․Կերպարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր,

6․Կինոարվեստի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր (բացառությամբ՝ կինոարտադրության նախագծերի),

7․Մշակութային հեռուստահաղորդաշարեր,

8․Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր,

9․Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ,

10․Աջակցություն շնորհալի պատանի երաժիշտ կատարողների մասնագիտական կարողությունների զարգացմանը ու կատարելագործմանը,

11․Ներառական ծրագրեր և նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում,

12․Ազգային փոքրամասնությունների մշակույթի տարածման ծրագրեր և նախագծեր,

13․Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր,

14․Գրականությանհանրահռչակմաննուղղվածնախագծեր և միջոցառումներ,

15․Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ:

Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք ունեն ժամանակակից արվեստների, գրականության, ստեղծարար արդյունաբերության զարգացման, մշակութային ժառանգության, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի արդիականացման և ամրապնդման, մշակութային զբոսաշրջության, մարզերում մշակութային կյանքի ակտիվացման, մշակութային կրթության և ներառականության խթանմանն ուղղված նորարարական ու հեռանկարային նախագծեր, և որոնց ներկայացված նախահաշվում չի արտացոլվում շահույթը:

Հայտերը մինչև ապրիլի 2-ն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչություն (հեռ.՝ 010 599 631) և Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների վարչություն (հեռ.՝ 010 599 629)։

Մրցութաշրջանի և հայտերի ներկայացման կարգի վերաբերյալ մանրամասները՝ հետևյալ հղմամբ։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից