Քաղաքականություն 

Ինչ նպատակներ ունեն ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իսրայելը, ինչ խնդիրներ են փորձում լուծել Ռուսաստանը, Թուրքիան. Քաղաքագետ

analitik.am

 

Հիմա Հայաստանում համար մեկ քննարկման թեման պետք է լիներ տարածաշրջանում աշխարքաղաքական գործընթացների ապագան.

- ինչ պրոցեսներ են ընթաում,

- ինչ նպատակներ ունեն ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իսրայելը,

- ինչ խնդիրներ են փորձում լուծել Ռուսաստանը, Թուրքիան,

- ինչպես է Իրանի փորձելու հակադարձել իր մարտահրավերներին,

-ինչու է Ֆրանսիան տարածաշրջանում ակտիվացել,

-Մերձավոր Արևելքում ինչ վերափոխումներ են ընթանում,

-աշխարքաղաքական ինչ նոր ճարտարապետություն է նախատեսվում,

-լինելու է մեծ տարածաշրջանային պատերազմ ու կոալիցիաներն ինչպիսին են կառուցվելու՝ որ առանցքների շուրջը,

-ԱՄՆ-ն ու Ռուսաստանն որ հարցերում են պայմանավորվում ու որ հարցերում են հակամարտության մեջ և այլն:

Չգիտեմ պարզ էր, թե ոչ, այդ բոլոր հարցերը ուղղակիորեն մեզ են վերաբերվում, առանց որի հնարավոր չէ վարել ներքին ու արտաքին քաղաքականություն:

Բայց այդ հարցերը չեն քննարկվում, իսկ քաղաքական դաշը լցված է արկածախդիրներով, պարզ չէ որտեղից սնվող ու ինչի համար՝ պարզունակ ու կասկածելի կարգախոսներով:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից