Սպորտ 

Լևոն Արոնյանը դարձյալ պարտվեց Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը

analitik.am

 

Meltwater Champions Chess Tour-ի արագ շախմատի Magnus Carlsen Invitational մրցաշարի քառորդ եզրափակչի երկրորդ խաղային օրը Լևոն Արոնյանը 1։2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին և լքեց պայքարը: Այս մասին գրում է ArmSport.am-ը։

Արոնյանը երեկ պարտվել էր 0,5:2,5 հաշվով։

Մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպեն Կարլսեն-Նեպոմնյաշչի և Վեսլի Սո-Գիրի զույգերը։

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Արոնյանը դեռ ներկայացնում էր Հայաստանը: Մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստներ։

Նույն շարքից