Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը Բայդենից պահանջել է վերսկսել պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է վերսկսի այսպես կոչված Թրամփի պատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին: Ինքը՝ ԱՄՆ նախկին նախագահը, վստահություն է հայտնել դրանում:

«Նրանց մնում էր միայն սահուն աշխատող համակարգն ավտոպիլոտում պահել: Փոխարենն, ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, Բայդենի վարչակազմն ազգային տրիումֆը վերածեց ազգային աղետի»,-ասել է Թրամփը:

ԱՄՆ նախկին ղեկավարը Բայդենին կոչ է արել ընդունել իր լիակատար ձախողումը միգրացիոն քաղաքականության մեջ և օգտագործել իր մեթոդները, որոնք վերջինս համարում է խորապես արդյունավետ և ապացուցված:

«Պատի կառուցումը պետք է անհապաղ ավարտվի, ինչը կարող է կատարվել մի քանի շաբաթվա ընթացքում: Նրանք չպետք է կանգնեցնեին այն: Նրանք մահ և մարդկային ողբերգություն են առաջացնում»,-ասել է Թրամփը:

Նույն շարքից