Հասարակություն Տնտեսություն 

Գյուղացին գարնանը ամենաքյասիբ մարդն է. Մարդիկ խնդիրներ ունեն վառելիք ու սերմացու ձեռք բերելու հետ

analitik.am

 

Գյուղացին շարունակում է գրեթե միայնակ մնալ իր խնդիրների հետ, իսկ պետության կողմից ձեռնարկվող միջոցները, կարծես թե տեղ չեն հասնում, կամ այնքան էլ արդյունավետ չեն:

Այսօր Analitik.am-ի հետ կապ է հաստատել Շիրակի մարզի Գետափ համայնքի բնակիչներից մեկը, ով բարձրաձայնել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին:

Քաղաքացին, ով չցանկացավ, որպեսզի իր անունը հրապարակվի, ահազանգեց, որ գյուղացիներին չեն տրամադրում գյուղատնտեսական վարկեր. «Գյուղացին գարնանն ամենաքյասիբ մարդն է։ Եթե հիմա գյուղացուն չօգնեն, ի՞նչ կլինի։

Անցած տարի եղավ կորոնավիրուս, պատերազմ, իսկ նախարարությունը և բանկերը հաշվի չեն առնում ոչ մի բան։ Գյուղացին հիմա չի կարողանում գնել ո՛չ սերմացու, ո՛չ վառելիք։ Ո՞ւր մնաց իրենց հանած օրենքը»։

Մեր զրուցակիցը նշեց, որ գյուղատնտեսական վարկերը տրամադրվում են այն մարդկանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Իսկ վարկեր տրամադրողները հետևողական չեն լինում՝ դրանք նպատակայի՞ն է օգտագործվել, թե՝ ոչ։

«Դուք որ այդտեղ նստած օրենք եք հանում, մտածո՞ւմ եք՝ դա գյուղացուն օգնո՞ւմ է, թե՝ չէ։ Մեկը չկա մտնի դաշտերը, ցուցակ վերցնեն տեսնեն՝ պետությունն այդքան գումար է դուրս գրել, այդ գումարը նպատակին ծառայո՞ւմ է, թե՝ չէ»- հավելեց նա։

«Այսօր մեր տնտեսությունը զարգանում է նաև գյուղացու կատարված աշխատանքի շնորհիվ։ Եթե հիմա գյուղացուն վառելիք և սերմացու գնելու համար վարկ չտրամադրեն, գյուղացին չի կարողանա սեփական միջոցներով իրականացնել գյուղատնտեսական աշխաատանքներ, և վերջ ի վերջո ստիպված պետք է արտագաղթի»,-ասաց նա:

 

Նույն շարքից