Հասարակություն Տեսանյութեր 

ԱՄՆ-ում տղամարդը 6 մարդ է գնդակահարել /Տեսանյութ/

analitik.am

 

ԱՄՆ Կոլորադո նահանգի Բոլդեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել «King Soopers» սուպերմարկետում: Նախնական տվյալներով, սպանվել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան: Հաղորդում է The Walll Street Journal-ը:

Հրաձիգն արդեն բերման է ենթարկվել: Լրատվամիջոցները տարածել են տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են տղամարդուն դուրս հանում խանութից: Նրան նստել են ոստիկանական ավտոմեքենա:

Սուպերմարկետին հարող ամբողջ տարածքը շրջափակված է: Տեղի բնակիչներին խնդրել են չմոտենալ տարածքին: Հրաձիգի արարքի հավանական դրդապատճառների մասին դեռ մանրամասներ հայտնի չեն:

Նույն շարքից