Տեսանյութեր Տնտեսություն 

2018-ին քանի միլիոն դոլար են Ադրբեջանից փոխանցել Հայաստան. ԿԲ-ի ու Համաշխարհային բանկի պատասխանները

analitik.am

 

2018 թվականին, ըստ Համաշխարհային բանկի հաշվետվության, Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 211 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԼՀԿ-ական պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

Եղիազարյանը նշեց, որ օրինակ 2017 թվականին Ադրբեջանից Հայաստան է փոխանցվել 7 միլիոն դոլար:

Պատգամավորն ասաց, որ ինքը հարցում է ուղարկել ՀՀ ԿԲ:

ԿԲ-ից պատասխանել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դրամական փոխանցումների վերաբերյալ համացանցում շրջանառվող տեղեկատվությունը հիմնված է ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների, այլ Համաշխարհային բանկի փորձագետների ենթադրությունների վրա: Ենթադրությունները հիմնված են միգրանտների թվի ու վերջիններիս եկամուտների վրա:

Պատգամավորն ասաց, որ ԿԲ-ի պատասխանն իրեն չի բավարարել, քանի որ՝ եթե այդպես լիներ, ենթադրական թվերը պետք է միշտ լինեին նույնը, ինչն այդպես չէ:

Եղիազարյանն ասաց, որ հարցում է ուղարկվել նաև Համաշխարհային բանկին: Փետրվարի 24-ից սկսված Հայաստանի ու Ադրբեջանի միջև դրամակաան փոխանցումների մասին տվյալները հեռացվել են շտեմարանից:

Պատգամավորը հավելեց, որ իրեն հուզող հարցի պատասխանն այդպխես էլ չի ստացել՝ կոչ անելով ԱԱԾ-ին զբաղվել հարցով:

 

Նույն շարքից