Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ-ն առաջարկել է Թուրքիային վերականգնել մի շարք անցակետերի աշխատանքը Սիրիայում

analitik.am

 

Ռուսաստանը Թուրքիային առաջարկել է մարտի 25-ից  վերականգնել մի քանի անցակետերի աշխատանքը Իդլիբում և Հալեպում: Այդ մասին հայտնել է Սիրիայում «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կարպովը։

«Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքներում Թուրքիայի զինուժի կողմից վերահսկվող հումանիտար ծանր իրավիճակի հետ կապված՝ «Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը» թուրքական կողմին առաջարկներ է ուղարկել՝ Իդլիբի  «Սարակիբ» և «Միզնազ» ու Հալեպի նահանգի Ալ-Բաբ բնակավայրի տարածքում «Աբու Զեյդին» անցակետերի աշխատանքը վերականգնելու մասին»,- ասել է նա:

ermenihaber

 

Նույն շարքից