Տնտեսություն 

Հայաստանն ատոմակայանի համար վարկը ռուսներից վերցրել են ոչ թե ատոմակայանի, այլ՝ այլ բանի համար․ Հոխիկյան

analitik.am

 

Վահան Քերոբյանը՝ որպես մարդ, ինձ վրա լավ տպավորություն է թողել, հաճախ ենք զրուցել երկրի երկրի խնդիրների ու մարտահրավերների մասին։

Երբ առաջարկ ստացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար, մտահոգություն հայտնեցի, որ վարչապետը նրան թակարդն է գցում՝ լավ իմանալով, որ տնտեսությունը նոր անկումներ է գրանցելու, և բնավորության համապատասխան, պետք է մեղավոր դարձնի իր թիմից դուրս գտնվող մարդկանց։ Իբր թե՝ տեսեք, ես հնարավորություն եմ տալիս այլոց ևս, այնինչ դա լավ միջոց է՝ հետո հռետորական հարց տալու՝ թիվ մեկ մեղավորը ես ե՞մ…

Այսօր Վահան Քերոբյանը ոգևորված հայտնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի ու տնտեսության վերականգնման դրական ընթացքի մասին։ Էկոնոմիկայի նախարարը վերահաստատում է երկնիշ տնտեսական աճ ապահովելու իր նպատակը, բայց չի ասում, որ ատոմակայանի համար վարկը ռուսներից վերցրել են ոչ թե ատոմակայանի, այլ այդ փողերը բանկում դնելու և պետական համակարգի աշխատավարձերը վճարելու համար, որ նոր վարկեր են ներգրավում՝ բյուջեի խորացող ճեղքերը քիչ թե շատ ծածկելու համար, որ վարչապետի հրահանգով առնվազն 10%-ով կրճատվում են բյուջետային ծախսերը, քանի որ արդեն 2021-ին պետական կառավարումը և տնտեսությունը աղետի մեջ է։

Վստահ եմ, որ տնտեսական քաոսի մի փուլում վարչապետը պարզապես հեռացնելու է Վահան Քերոբյանին՝ նրան համարելով այդ ամենի մեղավոր և փորձելով կրկին ջրից չոր դուրս գալ

Նաիրի Հոխիկյան

Նույն շարքից