Տնտեսություն 

Թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել

analitik.am

 

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան շարունակում է անկում գրանցել։ Մարտի 29-ին առավոտյան 1 ամերիկյան դոլարը եթե կազմում էր 8.05 թուրքական լիրա, ապա օրվա ընթացքում շեշտակի անկում է արձանագրվել և փոխարժեքը հասել է 8.17-ի։

Լիրայի արժեզրկմանը նպաստող գործոններից են ընդհանուր տնտեսական ցուցանիշների անկումը, ինչպես նաև տնտեսության կառավարման ոլորտում առկա խնդիրները։

Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Նաջի Աղբալի պաշտոնանկությունից և նրա փոխարեն Շահափ Քավջըօղլուի նշանակումից հետո 1 ամերիկյան դոլարը 7.20-ից հասավ 8.50 լիրայի։

Մարտի 26-ի դրությամբ փոխարժեքը մի փոքր կայունացավ՝ դառնալով 8.01, սակայն շաբաթվա սկզբից արդեն թուրքական լիրայի արժեզրկումը նոր թափ է ստացել և շարունակում է անկում ապրել։

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից