Սպորտ 

Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է․ Կապառոս

analitik.am

 

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։

«Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին։ Սակայն գիտեինք, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, քանի որ խումբը դժվար է, հավաքականների հետ, որոնք հարուստ ֆուտբոլային պատմություն ունեն։

Սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում Հայաստանի հավաքականի մարզաշապիկը։ Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաջողությունը պատկանում է մեր երկրին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին։ Նրանք ամբողջ նվիրվածությամբ այս ընթացքում խաղացին։

Այս հաղթանակը մեր երկրի հաղթանակն է։

Ի սկզբանե ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Երբ թիմի հետ ինչ-որ մի բան այն չէ, ժամանակ է պետք, պետք է համբերատար լինել»,- ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նույն շարքից