Բարի օր Տնտեսություն 

Այսուհետ ինչ անհեթեթ, սուտ բան ասես տնտեսության մասին, արձագանքը տեղում փաստերով ստանալու ես. Անի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

 

Նիկոլ Փաշինյան, որոշեցիր Վահան Քերոբյանից հետ չմնալ տնտեսության վերաբերյալ անհեթեթ հայտարարություններով: Նախ, որևէ թիվ ամպագոռգոռ հայտարարելուց առաջ պետք է ունենալ այդ թիվը, ինչպե՞ս կարող ես եռամսյակ ամփոփել այն դեպքում, երբ վիճակագրական վարչությունն ապրիլի 25-26-ին նոր ամփոփում կտա, հարկատուների մասով առավել ևս անիրատեսական է ամփոփում անել ապրիլի 1-ին, երբ կազմակերպությունները ոչ եռամսյակային, ոչ էլ ամսական հաշվետվություններ դեռ չեն ներկայացրել, նույնիսկ եթե ՊԵԿ-ի ձեռքի տակ այս պահին եղած թղթերով նայվի, միևնույն է, դա շատ քիչ է որևէ տվյալ ասելու համար:

Հաջորդը՝ նույնիսկ, եթե լինեին այդ տվյալները, վերցրել համեմատում ես նախորդ տարվա հետ, երբ գրեթե կես ամիս տնտեսական պարալիզացված վիճակ էր՝ մարտի 16-ից լոքդաուն էր, ու հայտարարում, թե աճ է եղել:

Հերթական անգամ հորդորում եմ չանել անգրագետ հայտարարություններ տնտեսական թվերի վերաբերյալ:

Գիտեմ, որ դու ստի ու կեղծիքի մեծ վարպետ ես, այսուհետ ինչ անհեթեթ,սուտ բան ասես տնտեսության մասին, արձագանքը տեղում փաստերով ստանալու ես, մինչև դուրս կշպրտենք քեզ զավթածդ աթոռից:

Անի Հովհաննիսյան

Նույն շարքից