Միջազգային Քաղաքականություն 

Բահչելին կոչ է արել փակել Թուրքիայի Սահմանադրական դատարանը

analitik.am

 

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է այն փաստը, որ Թուրքիայի ՍԴ-ն դատախազություն է վերադարձրել քրդամետ կուսակցության գործով մեղադրական եզրակացությունը։

Ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը երկրի գլխավոր դատախազությանը վերադարձրել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»  (ԺԴԿ-HDP)  գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Որոշումը կայացվել է հայցադիմումի «դատավարական թերությունների» կապակցությամբ:

Բահչելին, դատապարտելով Թուրքիայի ՍԴ-ի որոշումն, ասել է.

«Սահմանադրական դատարանը փակելու հարցը պետք է լինի նույնքան անհետաձգելի պահանջ, որքան HDP-ն փակելու հարցը»։

Ուշագրավ է, որ Բահչելիի այս հայտարարությանը արձագանքել են ԱՇԿ-ի խորհրդարանական դաշնակից իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունից։

Մասնավորապես ԱԶԿ-ի փոխնախագահ Ալթունքայնաքն  Բահչելիի հայտարարությունը մեկնաբանել է, որպես հարձակում Թուրքիայի ՍԴ-ի վրա։ Նրա խոսքերով, Բահչելին անտեսել է Թուրքիայի իրավական համակարգը։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Թուրքիայի գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով լուծարել քրդամետ կուսակցությունը։

Մեղադրական եզրակացությունում պահանջվում է արգելել քրդամետ կուսակցության գործունեությունը և դրա ավելի քան 600 անդամի 5 տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելուց։

ermenihaber

 

Նույն շարքից