Միջազգային Քաղաքականություն 

Սվետլանա Տիխանովսկայան ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում

analitik.am

 

Բելառուսի ՊԱԿ-ը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ներառել է ահաբեկչական գործողություններում ներգրավված անձանց ու կազմակերպությունների ցուցակում:

Ցուցակը համալրվել է 18 անուններով: Տիխանովսկայայից բացի, ցուցակում, մասնավորապես, ներառված է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկոն:

Նշվում է, որ մարտի վերջին քրեական գործ է հարուցվել Տիխանովսկայայի դեմ՝ ահաբեկչություն նախապատրաստելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազի խոսքերով, նախագահի նախկին թեկնածուն և այլ ընդդիմադիրներ փորձել են պայթյուններ և հրկիզումներ կազմակերպել Մինսկում և այլ քաղաքներում:

 

 

Նույն շարքից