Տնտեսություն 

Ինչու է ռուսական գազը Հայաստան տեղափոխվելու Ադրբեջանի տարածքով ու մինչև երբ է այդպես լինելու

analitik.am

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), համաձայն Գազպրոմի հետ ստորագրած կարճաժամկետ պայմանագրի, Հայաստան կտեղափոխի 150 միլիոն քռ/խորհրանարդ բնական գազ: Այս մասին հայտնում է eadaily-ն:

Այն, որ Գազպրոմը կարճաժամկետ պայմանագիր է ստորագրել ադրբեջանական պետական նավթային ընկերության հետ, հայտնի դարձավ մարտի 17-ին: Դա թույլ կտա Հայաստանի գազ մատակարարել Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազամուղի վերանորոգման աշխատանքների ժամանակ: Այն ժամանակ հայտնվել էր, որ դա կտևի մոտ 3 շաբաթ:

Վերոնորոգման աշխատանքներից հետո Հայաստան գազը կհասնի նախկին ճանապարհով:

Գազը ժամանակավոր ճանապարհով Հայաստան հասնելու վերաբերյալ պայմանագիրն ուժի մեջ է մինչև ապրիլի 15-ի:

 

Նույն շարքից