Իրավական Տնտեսություն 

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք հանցավոր համաձայնության են եկել «կարգո» ընկերությունների հետ

analitik.am

 

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017թթ. ընթացքում ՀՀ ՊԵԿ մի շարք պաշտոնատարանձինք,իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չենկատարելՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների կողմից ներկրվածապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգինկատմամբպատշաճհսկողությունիրականացնելու իրենցպարտականությունները, ինչնառաջացրելէ ծանրհետևանքներ։

Այսպես` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2009-2017 թթ. ընթացքում Թուրքիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Չինաստանից ներկրվող ապրանքները Հայաստան տեղափոխելու և ըստ որոշված սակագների մաքսազերծելու ծառայություններ են մատուցվել, այսպես կոչված, «կարգո» ընկերությունների կողմից:

ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով վերոհիշյալ ծառայությունները մատուցող անձանց հետ, մաքսային հսկողության «կարմիր ուղի» ապրանքների բացթողում ընթացակարգ ընտրված լինելու դեպքերում, ըստ նախապես որոշված հանցավոր համաձայնության պլանի, մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով` կարգավորիչ գներով մաքսային ձևակերպումներ կատարելու պարտականության փոխարեն:

Արդյունքում հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։

Նշված պաշտոնատար անձինք, ի պաշտոնե կրելով ՀՀ տարածք ապրանքների ներկրման գործարքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` մաքսային ձևակերպումն օրենքով սահմանված կարգով կատարելու, իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու պարտականություն, չենկատարել իրենց վերապահված պարտականություններըև գործել են անձնական շահագրգռվածությունից ելնելով:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրի 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվել են քննչական և դատավարական ակտիվ ու լայնածավալ գործողություններ՝ մեղավոր անձանց շրջանակը պարզելու և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից