Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանից Су-30СМ կործանիչներ ու զինամթերք գնել

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարելիք այցին ընդառաջ Ինտերֆաքսի հետ զրույցում պատասխանել է հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք Հայաստանը շարունակել գնել ռուսական զենք, մասնավորապես՝ Су-30СМ կործանիչներ ու դրա զինամթերքը:

Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանը նպատակաուղղված է Ռուսաստանի հետ ընդլայնված ու երկարաժամկետ ռազմատեխնիակական համագործակցությանը, ինչը բխում է երկու պետությունների ռազմավարական հետաքրքրություններից:

Փաշինյանի խոսքերով, Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից, համատեղելի զենք նախևառաջ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ում մյուս դաշնակից երկրների հետ, ինչպես նաև զինամթերք ու սպառազինություն:

Նա նշել է, որ Երևանը հետաքրքրված է, որպեսզի Հայաստանին սպառազինություն ու զինամթերք մատակարարվի նույն կոմպլեկտացիայով, ինչպես արվում է Ռուսաստանի Զինված ուժերի համար:

Ինչ վերաբերում է Су-30СМ կործանիչներին, Փաշինյանը դրական պատասխան է տվել՝ նշելով, որ դրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, դրանց ձեռք բերումը նախատեսված է ինչպես երկկողմ պայմանագրերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով:

 

 

Նույն շարքից