Միջազգային Տեսանյութեր Քաղաքականություն 

Եվրահանձնաժողովի ղեկավարը կանգնած է մնացել Էրդողանի հետ հանդիպմանը /տեսանյութ/

analitik.am

 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենին չեն տրամադրել աթոռ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելի հետ հանդիպմանը: Տեսանյութը սոցցանցերում տեղադրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին:

Կադրերում երևում է, որ քաղաքական գործիչները զբաղեցնում են իրենց տեղերը, ֆոն դեր Լյաենը նրանց հետևից ներս է մտնում և ազատ աթոռ չի գտնում:

«Ըմմմ ...»,-շփոթվել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ չիմանալով ինչպես հարթել իրավիճակը:

Արդյունքում, ֆոն դեր Լյաենը տեղավորվել է բազմոցին և միջոցառումը սկսվել է: Էրդողանի վարչակազմը միջադեպը բացատրել է նրանով, որ հանդիպումը տեղի է ունեցել ուրիշ սենյակում, որտեղ ի սկզբանե նախատեսված չի եղել անցկացնել հանդիպումը:

Նույն շարքից