Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկիին մեղադրել են իշխանությունը յուրացնելու ցանկության մեջ

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քաղաքականության հիմնական նպատակը երկրում իշխանությունը յուրացնելն է, և նա դրան հասնելու համար հետևողական քայլեր է ձեռնարկում: Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ռենատ Կուզմինը:

Ըստ խորհրդարանականի, ընդդիմադիր կուսակցությունների ու հեռուստաալիքների արգելքը գործողություն է, որն ուղղված է իշխանությունը զավթելուն ու ուկրաինացիների իրավունքները ոտնահարելուն:

«Երկրում իշխանության յուրացումն իրականացվում է ի շահ արևմտյան կապիտալի, որի նպատակն է թալանել ուկրաինական հարստությունը, կողոպտել ուկրաինացի ժողովրդին և օգտագործել Ուկրաինայի տարածքը Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարում»,-ասել է Կուզմինը:

 

Նույն շարքից