Հասարակություն 

NASA-ն հայտնել է Մարսի վրա առաջին ուղղաթիռի թռիչքի ամսաթիվը

analitik.am

 

Մարսի վրա Ingenuity ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը տեղի կունենա կիրակի օրը՝ ապրիլի 11-ին, ոչ շուտ։ Այս մասին հայտնել են NASA-ի մամուլի ծառայությունից:

Սպասվել է, որ Ingenuity-ն իր առաջին թռիչքը կկատարի Կարմիր մոլորակի վրա ապրիլի 8-ին: Բայց ամսաթիվը փոխվել է՝ առանց բացատրելու ուշացման պատճառը: Եթե ​​առաջին թռիչքը տեղի ունենա ապրիլի 11-ին, ապրիլի 12-ի առավոտյան, գործակալությունը խոստացել է մանրամասներ հայտնել:

 

Նույն շարքից