Հասարակություն 

Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Harley Days» մոտոցիկլետների հայտնի փառատոնը

 

Մոտոցիկլետների «St.Petersburg Harley Days» միջազգային փառատոնը տեղի կունենա օգոստոսի 6-8-ը: Այս մասին հայտնել է փառատոնի նախագահ Գրիգորի Պուտինցևը:

«Այո, օգոստոսի 6-8-ն Օստրովսկիի անվան հրապարակում: Ինչպես միշտ, քաղաքի աջակցությամբ: Չնայած բոլոր դժվարություններին, փառատոնը տեղի կունենա»,-ասել է Պուտինցևը:

«Harley Days» մոտոցիկլետների միջազգային փառատոնն անցկացվում է 2011 թվականից Սանկտ Պետերբուրգում: Ամեն տարի մոտոիրադարձությունը հավաքում է հազարավոր մասնակիցների աշխարհի 39 երկրներից: 2020-ին մոտոցիկլետների փառատոնը չեղյալ է հայտարարվել համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից