Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ ծանուցում է հրապարակել C-400-ի պատճառով Թուրքիայի դեմ ավելի վաղ սահմանված պատժամիջոցների մասին

analitik.am

 

Ամերիկյան վարչակազմը ծանուցում է հրապարակել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ ավելի վաղ մտցված պատժամիջոցների մասին ռուսական Ս-400 զինիթահրթիռային համակարգերի գնման պատճառով:

ԱՄՆ պետքարտուղարության ծանուցման համաձայն՝ սահմանափակող միջոցները տարածվում են ինչպես Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության, այնպես էլ նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, կազմակերպության ևս 3 ներկայացուցիչների վրա:

Այս որոշումները հրապարակվել էին դեռ 2020թ. դեկտեմբերի 14-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք: Խստացումները կիրառվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» (CAATSA) օրենքի շրջանակում:

Այդ պատժամիջոցներով արգելվում էր ԱՄՆ արտոնագրեր և թույլտվություն տրամադրել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությանը, ինչպես նաև սառեցվել են կազմակերպության վերը նշված ղեկավարների ակտիվները և սահմանափակել մուտքի վիզաների տրամադրելը:

 

Նույն շարքից