Տնտեսություն 

Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք. Հովհաննես Ավետիսյան

 

Շուրջ հինգ ամսվա մեջ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ արժեզրկվել է ավելի քան 10%-ով:

Սա ուղղակիորեն հանգեցնելու է աղքատների թվի ավելացման և ծայրահեղ աղքատության ընդլայնման: Շուկայում սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների (որոնց գերակշիռ մասը ներկրվում է) թանկացումների հիմնական պատճառը սա է:

Համավարակի դեմ պայքարում, երբ դեղորայքը ամբողջովին ներկրվում է, պետության նման քաղաքականությունը անպատասխանատվության դրսևորում է քաղաքացիների հանդեպ:

Խիղճ ունեցեք, փոխարժեքը չեք կարողանում կայուն պահել, գոնե դեղերի շուկայում խիստ կարգավորումներ մտցրեք, մարդկանց օգնեք համավարակի պայմաններում, որ էլ ավելի չվատթարանա վիճակները:

Հովհաննես Ավետիսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից