Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք մեր օրինակով ցույց ենք տալու բոլոր հայ տղամարդկանց, որ որևէ գումար չի կարող ավելին լինել, քան՝ արժանապատվությունը. Անի Հովհաննիսյան

analitik.am

 

Այսօր մենք մեր օրինակով ցույց ենք տալու բոլոր հայ տղամարդկանց, որ կարևոր է այս պահին լինել վճռական, մենք մեր օրինակով ցույց ենք տալու, որ որևէ պաշտոն, աշխատավարձ, գումար չի կարող ավելին լինել, քան՝ արժանապատվությունն ու ինքնասիրությունը: Այս մասին ՎԵՏՕ շարժման նախաձեռնած կանանց երթի ժամանակ հայտարարեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը դիմեց նաև ոստիկաններին՝ նշելով՝ եթե փորձ արվի բերման ենթարկել կանանց, խոչընդոտել նրանց գործողություններին, ոստիկաններն իրենք իրենց չեն ներելու:

Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի կառավարություն՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նույն շարքից