Հասարակություն Տեսանյութեր 

Մենք չենք լռելու, չենք համակերպվելու ու չենք արտագաղթելու, շարունակելու ենք պայքարը. Աննա Հակոբյան

analitik.am

 

Այսօր ՎԵՏՕ շարժման նախաձեռնությամբ կանանց երթն ու ակցիա տեղի ունեցավ կառավարության մոտ՝ ընդդեմ իշխանությունների:

Ակցիայի ընթացքում բերման ենթարկվեցին մի շարք մասնակիցներ, այդ թվում՝ շարժման նախաձեռնող խմբի անդամներ Աննա Հակոբյանը, Հերմինե Գրիգորյանը և Ալեքսանդրա Հարությունյանը:

Արդեն ակցիայից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հակոբյանն ասաց, որ այսօրվա ակցիայի նպատակն էր թուրքական ֆեսը թրքահպատակ իշխանության գլխին դնելը:

Նա ասաց, որ այսօր բերման ենթարկվածների թվում եղել են հերոսի կին, հերոսի դուստր. «Տեսաք հսկայական ոստիկանական ուժերը, որոնք մեզ ուղեկցելով հասան կառավարության շենք, որտեղ էլ սկսվեց քաշքշուկը»:

Հակոբյանի խոսքերով, Հայաստանում իշխանությունը զավթել են թուրքերը, իշխանություններն ամեն օր բացահայտ սեր են խոստովանում Ադրբեջանին ու Թուրքիային, անում են թրքահաճո հայտարարություններ․ «Իրենք պատրաստ են ծնկել թուրքի առջև, ինչն արդեն արել են: Նույնը ստիպում են նաև անել մեզ, սակայն մենք չենք պատրաստվում դա անել: Մենք չենք պատրաստվում ոչ համակերպվել, ոչ էլ լռել: Ուստի պայքարը լինելու է շարունակական»:

Հակոբյանն ասաց, որ պայքարը շարունակվելու է մինչև այն պահը, երբ կհասնեն նպատակին՝ կվռնդեն թրքահպատակ իշխանություններին:

Նույն շարքից