Հասարակություն 

ԵԽ պատգամավորներին ապշեցրել է Անկարայում Եվրահանձնաժողովի նախագահի հետ տեղի ունեցած միջադեպը /Տեսանյութ/

 

Եվրախորհրդարանի պատգամավորներն ապշած են Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին աթոռ չեն տրամադրել, որպեսզի նա նստի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի կողքին՝ ինչպես նախատեսված է արարողակարգով: Արդյունքում, Ֆոն դեր Լայենը ստիպված է եղել նստել բազմոցին:

Եվրախորհրդարանի սոցիալիստների ղեկավար Գարիսիա Պերեսը կարծիք է հայտնել, որ միջադեպի պատճառը Թուրքիայում կանանց իրավունքների ոտնահարումն է: «Սկզբում  երկիրը դուրս եկավ Ստամբուլյան կոնվենցիայից, իսկ հիմա պաշտոնական այցի ժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարին առանց աթոռ են թողնում: Սա ամոթալի է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Պերեսը:

Բելգիացի պատգամավոր Թոմ Վանդեքենդելարեն թվիթերյան իր էջում գրել է, որ Շարլ Միշելը կարող էր իր աթոռը տալ կամ խնդրել ընդունող կողմին ապահովել այն:

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերն ապրիլի 7-ին հայտարարել է, որ Ֆոն դեր Լայենին զարմացրել է ստեղծված իրավիճակը: Նա հանձնարարել է իր թիմին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապագայում նման տհաճություններից խուսափելու համար:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից