Հասարակություն Տեսանյութեր 

ՌԴ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել ու տրվել մասնակիցներին, հանդիպման մուտքը նախապես հաստատված ցուցակով է. yerkirmedia.am

 

Մոսկվայի Արարատ-Հայաթ հյուրանոցում այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է yerkirmedia.am-ը։

Նախնական տեղեկություններով, հանդիպմանը մասնակցելու հրավերը մերժել են ռուսահայ շատ գործիչներ, հատկապես գործարարները։ Հանդիպմանը մասնակցելու համաձայնություն էր տվել եւ փորձելու էր ներկաներ ապահովել «Հայ իրավաբանների միավորման» նախագահ Շահեն Պետրոսյանը, սակայն ավելի ուշ հայտնել է, որ չի գալու։

Փաշինյանին ուղղվելիք հարցերը նախապես են մշակվել եւ տրվել ամեն մի մասնակցի, որի մեկ նմուշը հայտնվել է մեր գործընկերոջ ձեռքում։ Այս պահին հյուրանոցում են նաեւ առանձին մեր հայրենակիցներ, որոնք «Երկիրն այսօրի» թղթակցի հետ զրույցում նշել են, որ եկել են Փաշինյանին հարցեր ուղղելու համար, սակայն զրկված են այդ հնարավորությունից, քանի որ մուտքը միայն նախապես հաստատված ցանկերով է։ Նրանցից մեկին քիչ առաջ հրավիրել են հյուրանոցից դուրս, փաստաթղթերը ստուգելու եւ տարել ոստիկանական բաժանմունք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից