Հասարակություն 

Մեգան Մարքլը և արքայազն Հարրին 17 անգամ ստել են Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում

 

Բրիտանական հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն ասել է, որ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը առնվազն 17 անգամ ստել են Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում, գրում է Daily Mail- ը:

Մորգանն ասում է, որ Սասեքսի դքսուհին շատ է սխալվում իր խոսքերում: Մասնավորապես, նա գտել է Մեգանի կողմից հայտարարված 17 իրականությանը չհամապատասխանող փաստ:

«Հարցազրույցում արվել է 17 տարբեր հայտարարություն՝ կամ ամբողջովին կեղծ, կամ չափազանցված, կամ առանց ապացույցների: Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է վստահեմ սուտ խոսող մարդկանց», – վրդովված ասել է հեռուստահաղորդավարը։

Միևնույն ժամանակ, 56-ամյա Պիրս Մորգանը չի մեկնաբանել, թեարքայազն Հարրին և Մեգան Մարքլն ինչն են սխալ ասել։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից