Հասարակություն 

Էկվադորում ինքնաթիռի կործանման հետևանքով վեց մարդ Է զոհվել

analitik.am

 

Էկվադորի ոստիկանությունը հետաքննում է Գուայաս նահանգի Սալիտրե կանտոնում օդանավի ընկնելու հանգամանքները, տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, ավիավթարի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Գուայասում ավիաաղետի մասին հաղորդագրությունից հետո Էկվադորի ոստիկանությունը քննչական ստորաբաժանումներ է ծավալել պատասխանատու անձանց որոշելու համար», - ասված է ոստիկանության Twitter-ի հաղորդագրության մեջ:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով ՝ օդանավը ուղևորվում էր Լագո Ագրիոնից Գուայակիլ, օդանավում եղել են երկու օդաչուներ և չորս ուղևորներ, որոնք բոլորը զոհվել են:

Նույն շարքից