Քաղաքականություն 

Ռուսաստանից խոսել են Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին

 

Ռուսաստանն ու Հայաստանը ռազմատեխնիական համագործակցության ծրագիրն իրականացնում են ամբողջական ծավալով: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերի Ռեշետնիկովը:

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության գծով Ռուսաստանի ավանդական գործընկերներից մեկը, ստորագրված պայմանագրերով բոլոր մատակարարումներն իրականացվում են ըստ ժամանակացույցի ու ամբողջական ծավալով:

Ինչ վերաբերում է նոր պայմանագրեր ստորագրելու հնարավորությանը, նա ասել է, որ այդ հարցերը կքննարկվեն պլանային կարգով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից