Հասարակություն 

Ադրբեջանում մարդիկ սկսում են դուրս գալ էյֆորիայից, բունտ է հասունանում. Իրականում քանի զոհ կա թշնամական երկրում

analitik.am

 

Ադրբեջանում «գոյություն չունեցող» կորուստներ են հայտնվել։ Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը՝ հղում անելով ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։

«Ըստ ալիքների տեղեկությունների, Բաքվում նախագահի աշխատակազմ են գնացել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների «մի քանի» (իրականում տասնյակ) հարազատներ: Հիմա նրանց հետ շփվում է գլխավոր դատախազը:

Մենք մի անգամ գրել էինք @wargonzo նախագծում, որ Ալիևի կողմից հնչեցված կորուստների վերաբերյալ տվյալները հեռու են իրականությունից ՝ ոչ հօգուտ Ադրբեջանի ժողովրդի: Զոհերի թիվն ավելի մեծ է, շատ մեծ:

Հաշվի առնելով, որ ռազմաճակատի որոշ հատվածներում ադրբեջանցի սպաները պարզապես հրաժարվել են վերցնել սպանվածների դիերը՝ (20-30 հոգանոց խմբեր կային), զարմանալի չէ, որ զինվորների հարազատներն անհանգստացած են:

Դա անհնար է անվերջ թաքցնել: Այդ մարդիկ հիմա ուշքի են եկել, Թալիշի գյուղերում դեռ համբերատար սպասում են, բայց նրանց համբերությունը նույնպես կարող է սպառվել: Այդ մենք ենք լռում Էրդողանի կողմից Արցախ ուղարկված զոհված սիրիացիների մասին, նրանց մասին նույնպես հաստատ որևէ մեկը չի հիշի»,-գրում է ալիքը:

Նույն շարքից