Տեսանյութեր Քաղաքականություն 

Ներողություն՝ իմ կայացրած սխալ ընտրության համար. Անդրանիկ Քոչարյան

analitik.am

 

Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք սխալ ՍԴ անդամներ: Մեկը ես: Ներողություն՝ իմ կայացրած սխալ ընտրության համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ՍԴ կայացրած որոշման մասին:

Լրագրողի դիտարկմանը, որ մի հատ էլ փոխեք, Քոչարյանն ասել է՝ գուցե ընտրությունները հնարավորություն կտան այս հարցերին մի քիչ նայել այնպես, ինչպես պահանջում են երկրի շահերը. «Վերջին հաշվով մի մոռացեք, որ 20 տարի շարունակ Քոչարյանն ու Սարգսյանն այնպիսի իրավական համակարգ են ստեղծել ու կադրային այնպիսի համալրում են արել, որ այնտեղ ինչքան էլ իշխանափոխություն, թավշյա հեղափոխություն եղավ, հեղափոխության պահունակում մնացին այդ մարդիկ, որոնց որ պահին ուզեցան, օգտագործեցին»:

Նույն շարքից